Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո 16 մարդ մահացել է Շվեյցարիայում

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո 16 մարդ մահացել է Շվեյցարիայում

Կորոնավիրուսի դեմ պատվաստումից Շվեյցարիայում 16 պացիենտ է մահացել։ Այս մասին հայտնում է Swissmedic-ը։ Բոլոր մահացածները եղել են տարեցներ։

Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է հետպատվաստումային ուղեկցող տհաճ երեւույթների 364 դեպք, որոնցից 199-ը վերաբերվում են Pfizer/BioNTech ընկերության կողմից արտադրված պատվաստանյութով պատվաստվածներին, 154-ը՝ Moderna-ի։ Միաժամանակ սակայն, նշվում է, որ որեւէ կերպ չի ապացուցվել, որ մահվան պատճառը եղել է պատվաստանյութը։