Թուրքիան պետք է պահպանի Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունները

Թուրքիան պետք է պահպանի Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունները

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն,Իրանի նախագահ Հասան Ռոհանին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պետք է պահպանի պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Սոչիում Իրանի և Ռուսաստանի միջև։

«Սոչիում հիմք դրված գործընթացն ունի հսկայական նշանակություն: Մենք չպետք է հրաժարվենք դրանից: Հուսով եմ, որ մենք կկարողանանք շարունակել աշխատանքը Թուրքիայի հետ Աստանայի գործընթացի շրջանակում»,-ասել է նա։

Իրանի նախագահը նաև անդրադառնալով  Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին ասել է.«Մենք չունենք որեւէ չլուծված խնդիր Սաուդյան Արաբիայի հետ: Երբ Սաուդյան Արաբիան պատրաստ լինի, հնարավոր է, կքննարկենք մեզ մոտ ծագած հարցերը: Իհարկե, տարածաշրջանում ամենակարեւոր հարցը Յեմենի խնդիրն է»։

Ըստ նրա՝ Սաուդյան Արաբիան լուրջ սխալ է գործել Յեմենի նկատմամբ՝ սկսելով ռազմական ագրեսիա այդ երկրի դեմ: