Հաղորդում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մասին

Հաղորդում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մասին

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Հաղորդում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մասին

Երեկ Yerevan․Today-ում հրապարակել էի Աղավնաձորի ծերանոց-պանսիոնատում (կարգավիճակը հստակեցնել Զարուհի Բաթոյանից) մասսայական թունավորման դեպքի մասին, պատճառ ըստ նախնական տվյալների՝ Երևանի գաստրո-փաբից պատվիրված սնունդն է եղել, այո , ծերանոցի համար այստեղից է սնունդ առաքվում, ամեն օր ու օրական երեք անգամ, բայց այս մասին վերջում https://yerevan.today/…/tarecnery-tounavorvel-en%E2%80%A4-s…:

Եվ ահա, երեք օր թեմային առնչվող ինստանցիաները լուռ են, ըստ ամենայնի փորձել են կոծկել, ենթադրյալ թունավորում ստացածները բժշկվում են տեղում և այս ամբողջ մանրամասները ծածուկ են պահվել՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, Սննդի անվտանգության տեսչության, Առողջապահության նախարարության և Պարետատան կողմից այս գերատեսչությունների ղեկավարները իրենց տեղում չեն: Բայց սա չէ կարևորը...

Ընգծենք, սա Աղավնաձորի այն պանսիոնատն է, որ նարհեստական մոտիվացիայով հատկացվել է Սոցապին ընդ որում Պարետատան կողմից մեկուսարանները փակելու որոշումից հետո , աբսուրդային պրոեկտի վրա վարչաետը սիրահոժար համաձայնել է 156 մլն դրամի հոսքեր թույլ տալ՝ պահուստային ֆոնդից հաշվին, մի բան էլ, ծասխն արվել է զուտ վարչապետ-Բաթոյան բանավորի զրույցի հիմնա վրա, ու սա իրավաչափ չէ, բայ սա չէ կարևորը…

Փաստն այն է, որ Աղավնաձորի պանիսնոտում հետկորոնային սպասարկում ,,վայելող,, ծերատան շահառուների և նրանց սպասարկող ողջ անձնակազմի թունավորման դեպքի մասին ինֆորմացիա չկար, առաջինը Yerevan․Today-ը հանրայնացրեց, այն էլ՝ իր աղբյուրին հղում անելով։ Սոցապնախարարությունը նույնիսկ հիմա հարկ չի համարել բացատրություն տալ իր կառավարման տակ գործող պանսիոնատում եղած արտակարգ դեպքին, հարկ չի համարել խոսել՝ ենթադրյալ թունավորումից տուժած տարեց խնամյալ շահառուների վիճակի մասին: Ընդգծենք, ծերատան շահառուն ամենից անպաշտպան խավն է մեր երկրում, նրանց տերը նախարար Բաթոյանն է ի պաշտոնե ու պետությունը՝ ի դեմս կառավարության։ Բայց սա էլ չէ կարևորը…

Երեք օր առաջ թունավորման դեպքից հետո չի կասեցվել ծերանոցի մատակաար դարձած Երևանի՝ Պուշկինի 40 հասցեում գործող «Էպիկուր» զվարճանքի վայրի գործունեությունը, այս դեպքին նրա հնարավոր առնչության մասին ոչ մի կերպ չի ազդարարվել՝ թեկուզ զուտ այն կանխավարկածից ելնելով, որ նույն կասկածելի սննդից այդ օրը գուցե մատուցվել է մատակարարի երևանյան փաբում, հետևաբար մարդիկ ՊԻՏԻ ԻՄԱՆԱՅԻՆ և զգոն լինեին հնարավոր հետհանքները կնախելու համար, բայց ոչ… ՍԱՏՄ-ն Սոցապն ու Առողջապահուոթյան ախարարությունը չգիտես ինչու որոշել են լռել.., բայց սա էլ չէ կարևորը…

Զավեշտալի է այն,որ խիստ կասկածելի հանգամանքներում պետության հետ պարտնյոր դարձած էպիկուր ընկերությունը զվարճանքի վայր է , այո ՝փաբ, բար կամ այդ շարքից որևէ նախընտրելի բան… Այսինքն Զարուհի Բաթոյանի գլխավորած նախարարությունը ծերերին ,,տաք ու գրագետ ընտրաված,, (իրականում այդպես չէ)կերակուր մատակարարելու համար գործարքն արել է երևանյան փաբի հետ, նա է կերակրում կորոնայից բուժված ծերանոցի շահառուներին՝ պանսիոնատում ու առանց հաստատված ճաշացանկի, ինչը ընթացակարգից շեղում է, ոչ իրավաչափ գործողւթյուն՝ պետությանը ծառայություն մատուցելու դեպքում: Իսկ գործարքը կա և բանավոր, սա էլ ըստ աղբյուրիս…այսինքն
դեռևս կնքված չեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իրավական հիմքերի բացակայություն կէ , որովհետև փնթի են ու ավանսով են աշխատել։

Այո, ՊԱՐՏՔՈՎ ԱՇԽԱՏԵԼ…սա հեղափոխական Կառավարության առանձնահատկություններից մեկն է, մեթոդը գործի է դրվում ճիշտ պահին ու հատկապես ԿՈՐՈՆԱԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ, երբ նախարարների ցանկալի գործարարներին տենդեռ տալու համար սկզբում պատճառը մոտիվացվում է այսպես՝ ,, նա միակն է, որ համաձայնել է պետության հետ ավանսով աշխատել..,, մնացածը թողնում եմ ձեր երևակայությանը, ՀՊԱՐՏ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ։

Բայց դա էլ կարևոր չէ… մեկ անձից գնումով պետության հետ գործարք արած ու նախկինում ծերանոցի սպասարկման հետ որևէ առնչություն չունեցող այս փաբի անունը հետաքրքիր կենսագրություն է կերտել օնլայն տիրույթումմ, բայց դա էլ կարևոր չէ…

Փաստն այն է, որ միմչ այս պահը արձանագրում ենք որ ենթադրյալ թունավորման դեպքից հետո նույն ,,Էպիկուր,, փաբը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՆՈՒՆԴ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ պանսիոտում թունավորված ու դեևս չբուժված ծերերին, այսինքն սա թույլ է տվել ՍԱՏՄ-ն, չի արգելել Առողջապահության նախարարությունը, դե իսկ Զարուհի Բաթոյանի կողմից իր պարտնյորի հանդեպ ցուցաբերվող ,, շռայլ վերաբերմունքի,, մասին չխոսենք…Բայց սա էլ չէ կարևորը…

ՀԻՄԱ ՀՐԱՏԱՊԻ ՄԱՍԻՆ...
Այս թնջուկի հետքերով մինչև Աղավնաձոր ապա մեր երկու այլ հասցե գնալուց հետո YerevanToday-ի նկարահանող խումբը վերջում ներքաշվեց տհաճ միջադեպի մեջ:
ՄԻնչ այս պահը միամտորեն ակնկալում էի, որ Պուշկինի 40 հասցեում գործող ու ըստ ամենայնի իր անպատժելիության մեջ վստահ գործող ԷՊԻԿՈՒՐԻ սեփականատեր Տիգրան Գասպարյանը կսթափվի ու ներողություն կխնդրի առաջին հերթին երեխայիցս, որը գրկումս էր զուտ աշխատանքային օրվա ավարտին վերջին սինքրոնը գրելու ժամի ու կողքի մանկապարտեզից իրեն վերցնելու ժամերի զուգադիպության պատճառով, իսկ հետո ներողություն ինձնից, Yerevantoday-ից, լրագրող գործընկերներիցս ու առհասարակ՝հանրությունից հասարակական կարծիքի վրա թքած ունենալու և ԶԼՄ-ների հանդեպ իր դրսևորած անվայելուչ վարքագծի համար, բայց ոչ, նա այդքան տղամարդկություն իր մեջ չգտավ:
Ուստի ստիպված եմ հաղորդում ներակայցնել լրագրողի մասնագիտական գործունեությանը գործարարի կողմից խոչընոտելու մասին:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 24-ին՝ 18:00 –ի սահմաններում՝ Երևանի Պուշկինի 40 հասցեում գործող Էպիկուր փաբում, իսկ գործող անձ-խոչընոտողները հենց սեփականատերերն էին՝ ըստ ԱՆ պետռեգիստրում գրանցման տվյալների՝ Էպիկուր ՍՊԸ –ի հիմնադիր տնօրեն Տիգրան Գասպարյանը և մյուս համասեփականատերեր Գոռ և Արթուր Թադևոսյանները ( եղբայրներ են):

Վեճը ծագեց այն բանից հետո, երբ Աղավնաձորի նկարահանումներից հետո վերադարձանք Երևան ու անսպասելի մուտք գործեցինք թունավորման պատճառ դարձած մատակարարի փաբ: Տիգրան Գասպարյանի հախուռն պահվածքից մանգամից հասկանալի դարձավ, որ խուճապի մեջ են մեր հրապարակումից, հասկացել են ամեն ինչ դուսր է ելել ջրի երես, ենթադրում եմ՝ Սոցապ նախարարությունից տխուր ահազանգ էր ստացել:
Լրագրողի հետ ոչ մի կերպ շփվել չցանկացող գործարարը ծայրաստիճան վրդովված էր մեր հրապարակումից, որտեղ իր կազմակերպության անունը ի դեպ չէր նշվել, ընդգծվել է սննդի թունավորման վարկածը։

Հակափաստարկ, բնականաբար չուներ, բայց սպառնալիքների պակաս չզգացինք: Գործարարը մեկ երկու պարզաբանման փոխարեն նախընտրեց մեզ ցինիկ արտահայտություններով , հարայհրոցով ու սադրանքներով դուրս անել իր օբեկտից, ասելով, որ ես կդատվեմ իմ հրապարակած նյութի համար:

Երկար պատմելու փոխարեն անհրաժեշտ դեպքում փաստոր կներկայացնենք, կարճ բնութագրեմ՝ մոտ եկս ժամ իմ կողմից կառուցողական զրույցի խնդրանքներն ու կոչերը այդպես էլ լսելի չդարձան, բոլորը գոռում իէին , բափի երեք սեփականատերրը այնպիսի լարվածություն ստեղծեցին, որ միանգամից իրենց շուրջ համախմբեցին մյուս աշխատողներին:

Պետության հետ կասկածելի հանգամանքներում գործարք արած ու այսօր ենթադրաբար իր մեղքով մարդկանց առողջությանը վնաս հասցրած երիտգործարարները (պաշտոնական մասը չի հնչել) ոչ մի կերպ չցանկացան բացատրություն տալ՝ ի՞նչ հանգամաններում են Սոցապի տարեց շահառուների մատակարարը դարձել, ի՞նչ անցյալ ունի այդ ոլորտում և թունավորման դեպքից մանրամասներ:

Հակառակը՝մեր բերախիղճ ջանքերի դիմաց տհաճ տեսարանի մեջ ներքաշվեցինք,
նյարդերից դողացող ձեռքերով Տիգրանը կտրուկ շարժումներ քր անում, անընդհատ փորձում էր մեզ դուրս անել տարածքից, գոռգոռալով ու ցինիկ ինքնավստահությամբ հայտարարում էր թե ինքը պատրաստ է քրեական պատասխանատվություն կրել, բայց մեկ շաբաթ առաջ ՍԱՏՄ-ին հրավիրել է իրենց խոհանոցն ստուգելու, չեն եկել, ու որ ինքը մեղավոր չէ, սպառնաց որ ես՝ լրագրողս ,, կլյաոուզնիկ նյութի համար անպայման պատասխանատվութան պիտի ենթարկվեմ,,:
Ի վերջո ակտիվիիստին բնորոշ վարքագծով
ձեռնարկատերերի հետ մեր հանդիպումն ավարտվեց 0/0 հաշվով, ոչ մի պարզաբանում չտրվեց, Yerevan․Today-ի նկարահանող խմբին փաբից դուրս անելու տգեղ տեսարանը հաճախորդների աչքի առաջ ուղեկցվում էր հարայհրացով, գռեհիկ սադրանքներով ու անվայելուչ արտահայտություններով:

Սա իհարկե անմտորեն նկարահանել են հենց իրենք՝ սադրիչները, բացի այդ, միջադեպը ֆիքսել են նաև փաբի տեսանկարահանող սարքերը, մնում է՝ կրիչներից հատուկ նպատակով չջնջվեն:

Մենք անպայմանորեն հետևողականորեն բացահայտելու ենք այս այս գործարքի բոլոր մութ անկյուննները, բայց մինչ այդ կոչ եմ անում լրագրողական կազմակերպություններին գնահատական տալ այս միջադեպին՝ լրագրողի մասնագիտական գոչծունեությունը խոչընդոտելու և հանրային շահի տեսնակյունից, ակնկալում եմ նաև շերատան ծահառոիւների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգայի նկազմակերպությունների ու տեղական ՀԿ-ների արձագանքը:

Ընդգծենք, թունավորման փաստն հաստատող եզրակացությանը մեկ օր դեռ կա, բայց հատկանշանկան է, որ մինչ այդ չի հնչել որևէ հերքող պատասխան մեր հրապարակմանը: Ճիշտ է, ինֆորմացիան համակողմանի ներկայացնելու մեր բոլոր ջանքերը զրո արժեք ունեցան թե գործարարների և թե պատկան մարմինների համար, բայց նախօրեին ահազանգի հետքերով Աղավնաձորից բերած մեր նկարահանումները ծայրից ծայր հաստատում են տեղեկատվությունը՝ անկախ վերջնական եզրահանգումից, ինտերվյուերը պանիսնոտի աշխատանքներն այս փուլում համակարգող , Խարբերդի մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանն է, տեսանյութը վաղը կհրապարակվի՝ բոլոր կողմերով: Բաթոյանի էս սիրուն նկարը հրապարակեմ, որ նախորդիվ նյութի լինկը չակտիվանա շփոթմունք ստեղծի
#էպիկուրըգնալուտեղչի #Սոցապտենդեռ
#պատվախնդրություն»