Էն որ «չաքուջը ձեռքն էր առել» արևմուտքը չգիտե՞ր

Էն որ «չաքուջը ձեռքն էր առել» արևմուտքը չգիտե՞ր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը էներգետիկ իրավիճակի հետ կապված հայտարարեց․ «Պետական ինստիտուտների դերը վախ տարածելը կամ վախի միջոցով կառավարելը չէ»։

Լավ է, որ նա գիտակցում է սեփական ժողովրդին խուճապի, վախի մեջ գցելու դառը հետևանքը ու խնայում է նրան։  Հավանաբար շատ լավ տիրապետում է, որ վախը, խուճապը անդամալույծ է դարձնում ազգը։ Բայց ուզում եմ հասկանալ՝ ինքը չի՞ տեսնում, որ իր սիրելի Հայաստանը կառավարվում է վախի միջոցով։ Ուզում եմ հարցնել՝ Նիկոլ Փաշինյանը, որ այդպես ,, ծռմռատվում է,, Արևմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի առաջ ու այդպես լավ կառավարվում է՝ դա վախի միջոցով կառավարվել չի՞։

Դրսում կատու, ներսում առյուծ արտահայտությունը լսած կա՞ Մակրոնը։ Երբ դրսից իրեն են կառավարում, սովորեցնում նսեմացնելու, արժանապատվությունը տրորելու բոլոր ձևերը, ինքը գալիս ու դրսում ինչ իրեն անում են, ներսում է բանեցնում։ Այնպիսի տպավորություն է, որ օտարն է Նիկոլի ձեռքին ,,չաքուջը դնում,, ու ասում՝ գնա ում գլուխ ոնց ուզում ես կոտրի, մենակ թե մեր ուզածը արա։ Էն որ «չաքուջը ձեռքն էր առել» արևմուտքը  չգիտե՞ր։ Թե՞ հայ ազգին ,, Նիկոլի չաքուջով,, անդամալույծ էր ուզում դարձնել, որ այսօր Նիկոլն ինչ ասի՝ ժողովուրդը ձայն չհանի, իրենք էլ ինչ ասեն՝ Նիկոլը ձայն չհանի։