Խաղադրույքը Վահան Քերոբյանի եղբոր վրա է

Խաղադրույքը Վահան Քերոբյանի եղբոր վրա է

Վաղը Երևանի պետական համալսարանում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունն է։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, առաջ անցնելով դատարանի որոշումից, հրաժարական տվեց, իսկ հետագայում դատարանը որոշում կայացրեց, որ վերջինիս ընտրությունը ապօրինի է եղել։

Վարչապետի որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանին, որը ևս հրաժարական էր տվել,  փոխարինեցին նոր ղեկավարով՝ Բագրատ Բադալյանով, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանով, Հանրայինի նախկին տնօրեն Արմեն Սարգսյանին՝ նոր տնօրեն Հովհաննես Մովսիսյանով, հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանին՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանով։

Վերջինս menu.am-ի սեփականատեր, այժմ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եղբայրն է: Լուրեր էին շրջանառվում, որ իշխանությունները Հովհաննես Մովսիսյանին ցանկանում էին նշանակել հոգաբարձուների խորհրդի պաշտոնում, սակայն այս նշանակման հեռանկարը արժանացավ համալսարանականների դիմադրությանը, և իշխանությունը այժմ փոխել է պլանները և խաղադրույք կատարել Ավետիք Քերոբյանի վրա, սակայն մեզ ասացին, որ համալսարանականները հակված են հենց իրենցից ընտրել հոգաբարձուների խորհրդի նախագահ, հոգնել են դրսից եկած և բուհի հետ կապ չունեցող մարդկանցից։