Հայտնի է ռուս-ամերիկյան բանակցությունների՝ ռուսական պատվիրակության կազմը

Այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնը կհավաքի բարձր որակավորում ունեցող եւ փորձառու բանակցությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, որեւէ մեկի համար նորություն չէ։ Համաձայն Bloomberg պարբերականի, Կրեմլում արդեն մոտավոր պատկերացում կա, թե ովքեր են մտնելու բանակցային պատվիրակության կազմի մեջ։ Այսպես՝ ամերիկյան պարբերականը նշում է, որ ռուսական պատվիրակության կազմում կլինեն՝ ՌԴ Արտաքին Հետախուզական ծառայության ղեկավար, Ռուսական Պատմական ընկերության նախագահ Սերգեյ Նարիշկինը, Միջազգային հարցերով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, եւ Ռուսական Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դիմիտրիեւը։ Bloomberg-ը նաեւ նշվում է, որ նախագահ Պուտինը, կարեւոր բանակցություններում ապավինում է իր թիմում եղած բարձր որակավորում եւ լուրջ փորձառություն ունեցող բանակցողներին։
Կարծիքներ