Կորոնավիրուսի հետեւանքով զոհերի թիվը Չինաստանում հասել է 2715-ի

Կորոնավիրուսի հետեւանքով զոհերի թիվը Չինաստանում հասել է 2715-ի

Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունները ավելացել են 52-ով։ Այսպիսով, Covid-19-ի հետեւանքով մահացածների թիվը հասել է 2715-ի։ Այս մասին հայտնում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեն։ Հուբեյ նահանգում վիրուսակիրների թիվը ավելացել է 401-ով։ Ընդհանուր վիրուսակիրների թիվը գերազանցել է 78 հազարը։ Ապաքինվել է 29000 մարդ։