Ռուսաստանում Ми-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, կա զոհ

Ռուսաստանում Ми-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, կա զոհ

Ռուսաստանի Ռոստովի մարզում Ми-2 մասնավոր ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել։ Մեկ մարդ զոհվել է, եւս մեկը տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Ռոստովի մարզային կառույցի ղեկավարը։ Դեպքը տեղի է ունեցել Կիրսալովոյում։ Նախնական տեղեկությունների համաձայն խափանվել է ուղղաթիռի շարժիչը Դեպքի հետեւանքների լիկվիդացման համար գործի է դրվել 17 փրկարար եւ հինգ միավոր տեխնիկա։