Նրանք մարտի 1-ից տուն չեն գնացել

Նրանք մարտի 1-ից տուն չեն գնացել

Համացանցում է հայտնվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհիներից մեկի նկարը։ Բժշկուհու անունը Ռոմելա է, որը հոգնածությունից գլուխը դրել է քարին ու ննջել։ Բժշկուհին Մարտի 1-ից տուն չի գնում, ինչպես կոլեկտիվից շատերը։ Այս նկարում արտահայտված է այն, թե ինչ ծանր օրեր են անցկացնում մեր բժիշկները Նորքի ինֆեկցիոնում՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքն ու առողջությունը։ Մոտ մեկ ամիս է՝ նրանք անձնազոհ պայքար են մղում տասնյակ հիվանդների առողջության ու կյանքի համար։

Մեր բժիշկներն այսօր առաջնագծում են ճիշտ այնպես, ինչպես զինվորները՝ սահմանին։ Երկուսի գործն էլ անգնահատելի է և պետք է արժանանա մեր երախտագիտությանն ու պետության կողմից ամենաբարձր գնահատանքին։