Իսրայելը հայտնել է 71 հրթիռի արձակման մասին

Իսրայելը հայտնել է 71 հրթիռի արձակման մասին

Գազայի հատվածից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակվել է ավելի քան 70 հրթիռ, հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ռազմական կառույցները հայտնել էին, որ օդային տագնապի ազդանշաններ են հնչել երկրի հարավում և կենտրոնում, այդ թվում այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Աշկելոնն ու Աշդոդը:

Երեկոյան ընդամենը 2 ժամվա ընթացքոմ արձակվել է 71 հրթիռ, որոնցից 9-ն ընկել են հենց Գազայի հատվածի տարածքում:

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ անցկացնում է «Լուսաբաց» օպերացիան:

Անկլավի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ իսրայելական ավիահարվածի զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորում է ստացել 55 մարդ: