4 զոհ չէինք ունենա, եթե տեղի հրամանատարությունը խելացի կերպով վարվեր
Զարմանում եմ, որ ՀՀ իշխանությունները չգիտեն, թե ինչ պայմանագրի համաձայն են ռուս սահմանապահները գտնվում Սյունիքում։ Եթե չկա այսպիսի պայմանագիր, դա նշանակում է, որ երբ եղել է անհրաժեշտություն, ՀՀ իշխանությունները, երբ նեղն են ընկել, բանավոր ասել են՝ գնացեք, տեղակայվեք։ Այս քննարկումները եղան այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ ռուս սահմանապահները կանխել են կամ թույլ չեն տվել, որ եվրոպական դիտորդները հայտնվեն այնտեղ։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այսօր դեմ առ դեմ կանգնած են Ադրբեջանի ԶՈւ-ի ու ՀՀ-ի ԶՈւ ստորաբաժանումները։ Ստորաբաժանումների միջև ցանկացած սադրանք կանխելը, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը մեր ԶՈւ-ի գործառույթն է։ Եթե տեղի հրամանատարությունը խելացի կերպով վարվեր, 4 զոհ չէինք ունենա։ Ու ամենակարևորը, որ այդ գործողությունից հետո որևէ հակագործողություն չեղավ»,- ասաց նա:
Կարծիքներ