18-ամյա մարդասպանը դատապարտվել է 52 տարվա ազատազրկման

The Guardian-ը գրում է, որ տասնութամյա Աքսել Ռուդակուբանը, ով անգլիական Սաութպորտ քաղաքի պարային ակումբներից մեկի վրա հարձակում էր իրականացրել եւ սպանել երեք անչափահաս աղջիկների՝ անցյալ տարվա ամռանը, դատապարտվել է հիսուներկու տարվա բանտարկության։ Որոշումը կայացվել է Լիվերպուլի Թագավորական դատարանի կողմից։ Ուշագրավն այն է, որ դատավորը նշել է, որ նման պատժաչափ Ռուդակուբանի հանդեպ նշանակվել է այն պատճառով, որ հանցագործությունը կատարելու պահին նրա տասնութ տարին չէր լրացել, հետեւաբար՝ չէր կարող դատապարտվել ցմահ բանտարկության։
Սակայն նրա դատավճիռը կարող է նաեւ վերանայվել եւ դարձվել ցմահ բանտարկություն։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել նաեւ երկու չափահասի եւ ութ այլ անչահափասների կյանքի դեմ ոտնձգություն կատարելու մեջ։ Ռուդակուբանը ընդունել է իր մեղքը բոլոր հոդվածներով, այդ թվում նաեւ՝ ռիցին տեսակի թույն պատրաստելու մասին «Ալ Քաիդա» խմբավորմանը պատկանող ուղեցույց պահելու մեջ։
Կարծիքներ