Քրիստինա Օրբակայտեն կոտրել է ոտքը

Քրիստինա Օրբակայտեն կոտրել է ոտքը

Ռուսաստանցի գերաստղ երգչուհի Քրիստինա Օրբակայտեն կոտրել է ոտքը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Երգչուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար՝ «լանգետկայով»։ Լուսանկարին կից երգչուհին գրել է․ «Ահա այսպես սկսվել իմ նոր ներկայացման պատրաստությունը, որը բեմադրվելու է համերգային ծրագրի ընթացքում»։ Ապա արդեն խոստովանել է, որ իր համերգային կարիերայի ողջ ընթացքում առաջին անգամ ստիպված է եղել հետաձգել ելույթը՝ բժիշկների պահանջով։