Ռուսաստանը՝ գերմանա-ամերիկյան համաձայնագրի մասին

Ռուսաստանը՝ գերմանա-ամերիկյան համաձայնագրի մասին

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն անդրադարձել է ԱՄՆ եւ Գերմանիայի միջեւ «Հյուսիսային հոսք -2»-ի առնչությամբ կնքված համաձայնագրին։ Նա մասնավորապես ասել է․

«Փաստը արձանագրված է․ էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ դիմակայել է ժամանակի փորձությանը եւ տասնամյակներ շարունակ նյութական հենք է հանդիսացել Եվրոպայի կայունության եւ անվտանգության համար ․․․ Եւ մենք համոզված ենք, որ եվրոպացիների շահերից է բխում, որպեսզի ղեկավարվեց ոչ թե արտաքինից պարտադրվող աշխարհաքաղաքական պատկերացումներով, այլ սեփական երկարաժամկետ պահանջմունքներով»։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։