Սրբազան պայքարում պապիկս հասել է մինչև Բեռլին. ՔՊ-ական

Սրբազան պայքարում պապիկս հասել է մինչև Բեռլին. ՔՊ-ական

Այսօր լրանում է համաշխարհային չարիքի`ֆաշիզմի դեմ տարած մեծագույն հաղթանակի 80֊րդ տարեդարձը։ Այս մասին գրել է ՔՊ-ական պատգամավոր Արմենուհի Ղազարյանը։

«Հայ ժողովուրդը մարդկության բազմաթիվ առաջադեմ ազգերի ներկայացուցիչների հետ միասին իր աննախադեպ և ծանրակշիռ ներդրումն է ունեցել այդ համաշխարհային ժանտախտի ոչնչացման գործում։

Հպարտ եմ,որ այն սրբազան պայքարում` Կարմիր բանակի շարքերում, հաղթականորեն մինչև Բեռլին է հասել պապիկս` Հարություն Համբարձումի Ղազարյանը։

Հավերժական փառք և խորին խոնարհում այդ մեծագույն և վճռորոշ հաղթանակը կերտած բոլոր հերոսներին»։