Կստեղծվի Հակա-ահաբեկչական ազգային ստորաբաժանում

Կստեղծվի Հակա-ահաբեկչական ազգային ստորաբաժանում

Իսրայելի սահմանապահ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները՝ ՅԱՄԱՄ-ը, վերակազմավորվել է եւ դարձել Հակա-ահաբեկչական ազգային ստորաբաժանում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նավթալի Բեննեթը։

Այս ստորաբաժանմանը նախատեսվում է  2022 թվականին հատկացնել 10 միլիոն շեքել կամ 3,2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այդ հատկացումը կուղղվի ստորաբաժանման ամրապնդմանը՝ ինչպես անձնակազմի թվակազմի ավելացմանը, այնպես էլ ստորաբաժանման սպառազինության միջոցների հագեցմանը, մարտական հնարավորությունների բարձրացմանը։

Նպատակը, ըստ Նավթալի Բեննեթի այն է, որ այս ստորաբաժանումը դառնա աշխարհում ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված համանման ստորաբաժանումների մեջ լավագույնը։