Ո՞րն էր «32 ատամ» ակումբի փլուզման պատճառը
Մհեր Բաղդասարյանի «Tete a Tete» հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել ԱՄՆ-ում բնակություն հաստատած հումորիստ Արմուշը։
Անդրադառնալով «32 ատամ» ակումբի փլուզմանը՝ Արմուշը պատմել էր․
«Այդ ամեն ինչի թե՛ հայրը, թե՛ մայրը, թե՛ կնքահայրը եղել է Վահագը Գրիգորյան՝ իմ ընկերը։ Այդ ժամանակ Ռուսաստանում դուրս էր եկել «Քոմեդի քլաբը», ինքը ասաց նման բան պետք է անենք։ Ինքը ասաց, որ պետք է զանգենք ԿՎՆ-ի թիմի անդամներին և ով ցանկանում է միանա»։
Հետաքրքիրն այն է, որ Կարեն Բաբաջանյանի մասին խոսելիս Արմուշը նշեց, որ չի ուզում վերջինիս անունը հնչեցնել և միայն Մհերի հարցադրումից հետո ընդգծեց, որ խոսքը Կարենի մասին է, ով ըստ Արմուշի, համաձայն նախնական պայմանավորվածության պետք է զբաղվեր գովազդային հարցերով․
«Ես ինքս եմ խնդրել, որ իրեն բերեն այդ ճանապարհին, իմ խաթր եղել է։ Այդ տաղանդավոր մարդկանց շնորհիվ ստեղծվեց 32 ատամը, Վահագը դարձավ ստեղծագործական ղեկավարը։ Հենց առաջին ելույթը վերջացավ, արդեն 5 թիվիներից առաջարկներ ունեինք։ Երբ ստեղծվում է մի ընկերների խումբ, որոնք մեկը մյուսի հետ ավտոմատ շղթայված են, եթե մեկը քանդվում է, մնացած բոլորը քանդվում են ու երբ չի գնահատվում դա, եթե այսքան մարդը չլինեին, դու տվյալ անձը չէիր լինի, իսկ դա նշանակում է, որ քեզ միշտ պետք է համեստ պահես, պետք է գնահատել այն, ինչ ունես։ Մենք «Շանթում» շատ լավ էինք զգում մ,եզ և ունենք ծրագիր, որը կոչվում էր 3 պատ, ուղղակի մի օր տվյալ անձնավորությունը գալւս ասում է՝ մենք տեղափոխվում ենք «Արմենիա» թիվի ու մենք տղաներով ասացինք ով է որոշել ու մենք՝ բայց ինչի մենակով, ասաց՝ տղեք հետո պատմելու եմ, հաստատ համամիտ կլինեք։
Այդ ժամանակ էլ մենք՝ որպես ինքը կոլեկտիվից, որոշեցինք իրեն մենակ չթողնել։ Մենք հետո իմացանք, որ ինքը «Շանթի» ղեկավարության հետ կոնֆլիկտ է ունեցելմ դատ ու դատաստաններ։ Բայց մենք դեմ էինք գնալ Արմենիա թիվի, որովհետև ասացինք՝ Արմենայի խոհանոցը մեզ դուր չի գալիս, այնտեղի մթնոլորտը չենք սիրում, իրենց աշխատելաոճը, իրենց վերաբերմունքը պրոյեկտներին, բայց տեղափոխվեցինք ու սկսեցինք 32 ատամ անել ու 3 պատ, կոնտրակտներ կնքեցինք։ Բայց հենց սկզբից ղեկավարությունը տեսնելով, որ մենք փակում ենք իրենց բոլոր հաղորդումներին, բացի «Կարգինից», հենց այդ ժամանակ ԱՄՆ-ում մեծ համերգ դրեցին 7.5-ի ու 32-ի։ 7 ամիս էր անցել ու մի գեղեցիկ օր, այդ տղան եկավ ասաց, 3 պատը չկա, փակվում է՝ ասում են գովազդատուներ չկան, բայց մենք կոնտրակտ ունեինք։ Խոսակցությանը ներկա էր նաև հեռուստատեսության ղեկավարը՝ Վահագն Սարգսյանը; Խոսակցության ընթացքում հասկացանք, որ Վահագը Կարենի խելքը կերել է, որովհետև հենց սկզբից նպատակ եղել է 32-ը քանդելու։ Մենք հասկացանք, որ ախորժակը մեծացել է, հասկացել է, որ կարող են 2 հոգով մնալ և ավելի շատ փող աշխատել, քան այսքան խմբով։ Կերավ մեքենայի կուտը, հասկացանք, որ կորցրեցինք մեր ընկերոջը։ Գնացինք, տղեքով հավաքվեցինք, Վահագին և Կարենին հրավիրեցինք՝ ասացինք մենք գնում ենք «Շանթ», դուք մեզ հետ եք, բայց Կարենը էլ չի լինելու պրոդյուսեր, ասացին չէ՝ մենք գնում ենք «Արմենիա»։ Վահագը ասաց՝ ես գնում եմ իմ ստեղծածի հետևից։ Շատ ուրախ եմ, որ ուշ-ուշ ենք տեսնում Կարենին, որովհետև ինձ հաճելի չի իրեն հանդիպելը։ Ֆինանսական բան չի եղել, ուղղակի մեզ համար անընդունելի է եղել իր միանձնյա որոշումը։ Անցան տարիներ, Վահագն էլ խաբված դուրս եկավ, ինչ-որ հիասթափություն է ունեցել Կարենից։ Վահագը իմ ախպերնա ու մինչև էսօր իրար հետ ենք, ընդամենը 4 տարի դադար ենք ունեցել»։
Կարծիքներ