Առա՛ջ, դեպի իմ երրորդ չեմպիոնությունն Իտալիայում

Առա՛ջ, դեպի իմ երրորդ չեմպիոնությունն Իտալիայում

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում մեկնաբանել է երկրորդ անգամ Իտալիայի չեմպիոն դառնալը։

«Երջանիկ եմ, որ նվաճել եմ «Յուվենտուսի» 9 անընդմեջ տիտողներից վերջին երկուսը։ Տպավորություն է, որ հեշտությամբ է տրվել տիտղոսը, բայց դա այդպես չէ։

Տաղանդը, նվիրվածությունը, ծանր աշխատանքը տարիների ընթացքում թույլ են տալիս հասնել բոլոր նպատակներին եւ դառնալ ավելի լավը։ Առա՛ջ, դեպի իմ երրորդ չեմպիոնությունն Իտալիայում»,- գրել է Ռոնալդուն։

35-ամյա ֆուտբոլիստը դարձավ «Յուվենտուսի» լավագույն ռմբարկուն ավարտված առաջնությունում՝ 33 խաղում խփելով 31 գոլ։