Վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը

Վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը՝ հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի»:

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Սուրեն Պապիկյան – ՀՀ փոխվարչապետ
Կարեն Թռչունյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նաիրի Սարգսյան – ՀՀ վարչապետի օգնական
Սարգիս Հայոցյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ
Եղիշե Կիրակոսյան – Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀայաստանիՀանր ապետության ներկայացուցիչ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Հայկակ Արշամյան – «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հովհաննես Մովսիսյան – «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Մխիթար Հայրապետյան – Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ,«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Գուրգեն Գասպարյան – «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար (համաձայնությամբ)
Արեգ Հովհաննիսյան – «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Վարուժան Աթաբեկյան – Երևանի պետական համալսարանի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր,
պրոֆեսոր
Մխիթար Գաբրիելյան – Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկն.
Նարինե Խաչատրյան – Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. թեկն., դոցենտ
Աննա Փոլադյան – Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենս.
գիտ. թեկն, դոցենտ
Հայկ Քոչարյան – Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբոնի վարիչ, պատմ. գիտ. թեկն., դոցենտ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Հասմիկ Վարդումյան – Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ
Խաչիկ Աբաջյան – Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի ուսանող
Գոռ Օհանյան – Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող
Դավիթ Ափոյան – Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ
Դավիթ Առաքելյան – Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ