Հայկական բեռնատարների ճակատագիրը՝ Վերին լարսի անցակետում

Հայկական բեռնատարների ճակատագիրը՝ Վերին լարսի անցակետում

Շուրջ 1100 հազար հայկական բեռնատար է սպասում ռուսական կողմից։ Այս մասին են վկայում Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։

Ռուս-վրացական սահմանին «Վերին Լարս» անցակետում երեկ աղետալի իրավիճակ էր, հերթում մոտ 1100 հայկական բեռնատար սպասում էր ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետը էլեկտրոնային հերթով անցնելուն։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ ռուս-վրացական սահմանային անցակետի վրացական կողմում այս գիշեր իրականացնել է տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի արդյունքում վրացական անցակետը գիշեր 01:00- ից մինչ առավոտյան 10:00 չի գործել։

Նախարարությունից ասացին, որ վերազինման աշխատանքներն ավարտվելուն պես անցակետի աշխատանքը վերականգնվել է ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար մեքենաների համար։
Այս պահին անցակետը գործում է իր բնականոն ռեժիմով։