Չինաստանում տղամարդը մահացել է ժանտախտից․ հայտարարվել է համաճարակային նախազգուշացման երրորդ մակարդակ

Չինաստանում տղամարդը մահացել է ժանտախտից․ հայտարարվել է համաճարակային նախազգուշացման երրորդ մակարդակ

Չինաստանի Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում տղամարդը, ով վարակված է եղել ժանտախտով, մահացել է։ Նրա հետ սերտ շփում ունեցած երեսունհինգ այլ անձինք, մեկուսացվել են։ Այս մասին հայտնում է Բաթոու քաղաքի առողջապահական գերատեսչությունը, ըստ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման։ Տեղի իշխանությունները հայտարարել են համաճարակային նախազգուշացման երրորդ մակարդակ։ Տանը որտեղ ապրել է տղամարդը եւ հարեւան տներում իրականացվում է ամենօրյա ախտահանում։ Իշխանությունները կոչ են անում տեղացիներին լինել առավելագույնս զգոն եւ ախտանշանների դեմքում, այն է՝ բարձր ջերմություն, հազ, դիմել բժշկի։