Կառավարությանն անվստահություն են հայտնել 

Կառավարությանն անվստահություն են հայտնել 

Բուլղարիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել այդ երկրի կոալիցիան կառավարությանը։ Այս մասին հայտնում է բուլղարական ազգային հեռուստատեսությունը։ Կողմ քվեարկել են անվստահության բանաձեւին 123 պատգամավոր, դեմ՝ 115 պատգամավոր։ Նշենք, որ անվստահությունն համարվում է ընդունված, եթե քվեարկել է կողմ 121 պատգամավոր։ Գործընթացը նախաձեռնել են «ԳԵՌԲ» կուսակցության պատգամավորները՝ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ։ Նրանց միացել են նաեւ այլ կուսակցությունների պատգամավորներ եւս։

Այժմ վարչապետ Կիրիլ Պետկովը պետք է փորձի նոր կառավարություն ձեւավորելու մանդատ ստանալ։ Եթե դա անել չհաջողվի, ապա մանդատը կփոխանցվի ԳԵՌԲ կուսակցությանը։ Եթե նրանք էլ չհաջողվեն, ապա կառավարության ձեւավորման աշխատանքները իրականացնելու է հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւը։ Եթե ամեն դեպքում կառավարություն չձեւավորվի, ապա խորհրդարանը ցրվելու է, ստեղծվելու է ժամանակավոր կառավարություն եւ հայտարարվելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։