Շնորհավորում եմ, Ձեր համար կոմֆորտ է ՀՀԿ-ի հետ աշխատելը․ ավագանու անդամը՝ Կենտրոնի թաղապետին

Շնորհավորում եմ, Ձեր համար կոմֆորտ է ՀՀԿ-ի հետ աշխատելը․ ավագանու անդամը՝ Կենտրոնի թաղապետին

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստին «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Ավետ Պողոսյանին, որը վերաբերում էր նրա ՀՀԿ-ական տեղակալին։
«Հունվարի առաջին օրերին դուք Ձեր ՀՀԿ-ական տեղակալ պարոն Ազիզյանի վերաբերյալ ասել եք, որ ինքը ազգայնական է, միգուցե այդ պատռճառով է ՀՀԿ-ի շարքերը համալրել։ Պարոն Պողոսյան, դուք ընդունո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն ազգայնական կուսակցությո՞ւն է, եւ ՀՀԿ-ականները ազգայնական են»,-հարցրեց Խաչատրյանը։

Կենտրոնի թաղապետն էլ արձագանքեց․ «ՀՀԿ-ն շատ վաղուց ստեղծված կուսակցություն է եւ տարբեր առաջնորդներ է ունեցել, այդ թվում՝ Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, եւ եթե 2007 թվականից սկսած մինչեւ հեղափոխությունը ծառայել է Սերժ Սարգսյանի քաղաքական նկրտումներին, չի նշանակում, որ անցած ճանապարհ չունի այդ կուսակցությունը»։
Խաչատրյանը պատասխանեց թաղապետի խոսքին․ «Շնորհավորում եմ, Ձեր համար կոմֆորտ է ՀՀԿ-ի հետ աշխատելը, չեմ զարմանում»։

Մանրամասները՝ տեսանյութում։