Նիկոլի աղջիկ երեխայի հետ կռիվը անպատվաբեր է մեզ համար. Նարեկ Սամսոնյան

Նիկոլի աղջիկ երեխայի հետ կռիվը անպատվաբեր է մեզ համար. Նարեկ Սամսոնյան

Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք Փաշինյան ընտանիքն իր ողջ կազմով իմ դեմ տարբեր դատական հայցեր է ներկայացրել (անչափ շնորհակալ եմ) և դրանցից մեկն առնչվում էր իրենց անչափահաս դստերը: Աննան ու նիկոլը՝ առանց ամաչելու, առանց վատ զգալու իրենց անչափահաս դստերը որպես վահան օգտագործել են իրենց քաղաքական հակառակորդի դեմ: Այս գործի պատճառով հետապնդումների ենթարկվեց և աշխատանքից հեռացվեց դատավոր Զարուհի Նախշքարյանը, քանի որ նա ընդդեմ փաշինյանների վճիռ էր կայացրել: Դատավոր Նախշքարյանին հեռացնելուց հետո փաշինանների ընտանիքը գտավ իրենց հլու հնազանդ դատավոր և ստացավ իրենց ուզած վճիռը: 

Քանի որ չենք ցանկանում հերթական դատավորի հետապնդման առիթ դառնալ, իսկ քաղաքական հակառակորդի աղջիկ երեխայի հետ կռիվը անպատվաբեր է մեզ համար, ուստի որոշել ենք չբողոքարկել վճիռն ու հրապարակել դատարանի կողմից պարտադրված տեքստը, ինչն էլ կանեմ գրառմանս վերջին հատվածում: Այսօր նաև 78.000 դրամի փոխհատուցում պետք է տայի նիկոլ և աննա փաշինյաններին, բայց առավոտից մինչ այս պահը Նիկոլն ու Աննան իրանց հաշվեհամարը չեն ուղարկել և առիթից օգտվելով նորից հիշեցնում եմ նիկոլին իր հաշվեհամարը փաստաբանի միջոցով մեզ տրամադրելու մասին:

Դատարանի կողմից պարտադրված տեքստը ստորև` 

«Ես՝ Նարեկ Սամսոնյանս հրապարակային հերքում եմ իմ 26/01/2020թ-ին, երեկոյան ժամը 8:15 րոպեին կատարված հետևյալ` «Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր` վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սև իկռան: (...) երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում: Տենց 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3.000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխեն էդ մի կիլոյի գլուխը կերած ա լինում: (...) Նա մարդ ա, որի երեխեն կիլոն 3000 դոլարի սև իկռայա ուտում ամիսը 2 կիլոյի չափ ու ինքն «ապշում» ա 500$-ից» արտահայտությունները, դրանք չեն համապատասխանում իրականությանը»: 

 

Հ.Գ. Աս մասին ավելի մանրամասն խոսելու ենք Իմնեմնիմի փոդքասթի հաջորդ եթերում, որը եթերում կլինի երկու օրից: