Yahoo-ն ցանկանում է գնել Chrome բրաուզերը

Yahoo ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը հետաքրքրված է Chrome բրաուզերի ձեռքբերմամբ, եւ պատրաստ կլինի այն գնել, եթե ամերիկյան դատարանը պարտավորեցնի Google ընկերությունը, հակամոնոպոլիստական գործի շրջանակներում պարտավորցենի հրաժարվել նրանից։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Yahoo-ի ներկայացուցիչների համաձայն, Chrome-ը հնարավոր է, որ հանդիսանում է ամենից կարեւոր ռազմավարական խաղացողը Համացանցում։ Այն կարժենա տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Yahoo-ն, ի դեպ, ներկայումս սեփական բրաուզերն է մշակում, սակայն չի բացառվում, որ պարզապես ձեռք բերի պատրաստի որեւէ պրոդուկտ։
Կարծիքներ