Պուտինին անվանել են «կատաղած շուն»

Պուտինին անվանել են «կատաղած շուն»

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանի մոտ զորքերի կուտակումը մեկնաբանելիս, Ուկրաինայի ՆԳ նախարար Արսենի Ավակովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «կատաղած շուն»։ «Պուտինյան վարչակարգը կրկին զորքեր է կուտակում Ուկրաինայի սահմանների մոտ՝ սպառնալով նոր ագրեսիայով։ Կատաղած շունը կրկին մեր դարպասների մոտ է։ Մենք դրա հետ չենք հաշտվի, մենք մեր հողում ենք եւ կպաշտպանվենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավակովը։ Նա նաեւ հավելել է, որ Ուկրաինան խաղաղության կողմնակիցն է, սակայն քանի որ «ագրեսորը» զորքեր է կուտակում ուկրաինական սահմանների մոտ, վճռական կերպով պատրաստվում են պաշտպանել իրենց երկիրը։