Բաց նամակ Ահարոն Սահակյանին

Բաց նամակ Կոտայքի նահանգապետ Ահարոն Սահակյանին
Պարոն Սահակյան, ինչպես գիտեք, ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրամանով արմատական «բարեփոխման» անվան տակ Չարենցավան համայնքի անձնագրային բաժինը տեղափոխվել էՀրազդան` առաջացնելով Չարենցավանի խոշորացված համայնքի բնակիչների զայրույթն ու դժգոհությունը։ Դուք, որպես կառավարության ներկայացուցիչ, նահանգում անուղղակի պատասխանատվություն եք կրում այդ անհեթեթ որոշման համար, իսկ որպես քաղաքական թիմի անդամ ուղղակի եք պատասխանատու այդ բոլոլայի համար։
Ուստի, մենք Ձեզ առաջարկում ենք այց կատարել Հրազդանի անձնագրային բաժին` անձամբ զգալով, թե ինչ ահավոր ու անմարդկային պայմաններ է ստեղծել Ձեր քաղաքական թիմը, խոշորացված Հրազդան, խոշորացված Ծաղկաձոր և խոշորացված Չարենցավան համայնքների բնակիչների համար։
Հարգանքներով` «Ետ ենք բերելու անձնագրային բաժինը» նախաձեռնող խումբ
Կարծիքներ