Գյումրիում քարոզարշավները հարթ չեն ընթանում. տարածքը չի հերիքում

Գյումրիում քարոզարշավները հարթ չեն ընթանում. տարածքը չի  հերիքում

Քիչ առաջ Գյումրու Մուշ թաղամասում միասին երկու քաղաքական ուժ քարոզարշավ էին փորձում իրականացնել, ինչը տարաձայնության պատճսռ դարձավ։ Բանն այն է, որ  ՀԱՍԿ  խմբակցության քաղաքապետի  թեկնածու Արտյոմ Թումանյանն իր համակիրների հետ այցելելեց թաղամաս այն պահին, երբ Մայր Հայաստան կուսակցության թեկնածու Կարեն Սիմոնյանի համախոհներն էին նույն վայրում սպասում նրան։

Թումանյանն ավելի համառ գտնվեց, և չհեռացավ տարածքից, ինչի պատճառով մյուս թեկնածուն ստիպված եղավ քարոզարշավը տեղափոխել մեկ այլ վայր։