«Հրապարակ». Ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին

«Հրապարակ». Ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «վարպետաց դաս» ձեւաչափով թեմատիկ քննարկմանը, որտեղ ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը՝ սկսած սովետական ժամանակներից, եւ եզրափակել․

«Իմ պաշտոնավարման ամենասկզբում ես հայտարարեցի, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ԼՂ-ի եւ Հայաստանի ժողովուրդների համար։ Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով հայտարարեց, որ ԼՂ հարցի ցանկացած լուծման տարբերակ պետք է Ադրբեջանի ժողովրդի համար եւս ընդունելի լինի։ Եվ մեր երկրի ընդդիմությունը հարցնում է՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին»։