Բենզինի գներն էժանացել են 

Բենզինի գներն էժանացել են 

Բենզինի գներն ԱՄՆ-ում էժանացել են մինչեւ մեկ գալոնի դիմաց 4 դոլար։ Մարտի 5-ից հետո սա առաջին դեպքն է ԱՄՆ-ում, որ բենզինն այդքան էժանանա։ Հինգշաբթի առավոտյան (մեկ գալոն համարժեք է 3,785 լիտրին) բենզինի միջինացված արժեքը կազմել է 3,990 դոլար։

Ամենաթանկ բենզինը շարունակում է մնալ Կալիֆորնիայում, որտեղ մեկ գալոնի միջին արժեքը կազմում է 5,384 դոլար։ Հունիսին ԱՄՆ-ում բենզինի միջինացված գինը կազմել է մեկ գալոնի դիմաց 5,016 դոլար։