Տարոնի ոստիկանները հայտնաբերեցին սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող տղամարդուն
Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերեցին և Տարոնի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի բնակիչ, այսպես կոչված՝ քրեական հեղինակություն 58-ամյա մի տղամարդու։
Վերջինս ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։
Կարծիքներ