ՀՀ չորս սահմանակից պետություններից երկուսը ԵՄ անդամակցության թեկնածու է

Հայաստանին սահմանակից պետություններից առնվազն երկուսը ԵՄ անդամակցության թեկնածու են։ Եվ սա որոշակի առումով անդամակցության աշխարհագրական սահմանները տեղափոխում է նաեւ դեպի ՀՀ։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Պետք է ողջունենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ձեւաչափի վերականգնումը։ Եվ սա չափազանց կարեւոր է հետագա գործընթացները ծավալելու համար»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Գերմանիայի միջնորդությամբ անցկացվող հանդիպումներին։ «Հանդիպումները շարունակվում են, եւ դա շատ դրական նշան է»,- հավելել է Վարդանյանը։
Կարծիքներ