Ընդդիմությունը վերսկսում է Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը. հայտնի են օրերը

Ընդդիմությունը վերսկսում է Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը. հայտնի են օրերը

Ընդդիմությունը վերսկսում է հակակառավարական ցույցերը: Դաշնակության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Երևանի քաղաքապետարանին տեղեկացրել է նոյեմբերի 9-ին և 10-ին ժ.18.00-20.30 Ազատության հրապարակում հավաքների անցկացնելու մտադրության մասին: Քաղաքապետարանն այսօր հայտարարությամբ տեղեկացրեց, որ այն ընդունվել է ի գիտություն:

Նախորդ տարի այս օրերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրվեց հայտարարություն, որով Արցախում կանգ առան 44 օր շարունակվող մարտական գործողությունները:

Հիշեցնենք, որ իշխանափոխության պահանջով՝ փողոցային պայքարի մասին այս ամսվա սկզբին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

Նշենք, որ ընդդիմությունը պատերազմից հետո ևս իշխանափոխության պահանջով դուրս էր եկել փողոցային պայքարի, բայց հաջողություն չունեցավ: