«Հայտնություն» աղանդի քարոզը հեռարձակվում է հեռուստաընկերություններով. Տեսանյութ
Լոռու «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ գրեթե ամեն օր եթեր է հեռարձակվում «Հայտնություն» անունով եկեղեցու պաշտամունքի արարողությունը, որը հայ առաքելական եկեղեցին համարում է աղանդ։ Այդ արարողության ժամանակ հովիվ Վարդան Նաջարյանը քարոզ է անում, իսկ հավաքված մարդիկ ունկնդրում են նրան։
Սա նման է Հայաստանում տարածված ոչ առաքելական եկեղեցիներին, օրինակ՝ Կյանքի խոսքին եւ այլոց։ Տեսանյութում նշվում է իրենց եկեղեցու կայքը՝ Haytnutyun.com, մենք ուսումնասիրեցինք այն․ կայքը հիմնադրվել է՝ 2017 թվականին, հասցեն նշված է՝ ԱՄՆ, Գլենդել, Իսաբել փողոց, պաշտամունքի օրերն էլ՝ կիրակի, ժամը 11։00-ին եւ չորեքշաբթի՝ 7։30-ին։ Ըստ ամենայնի, պաշտամունքը տեղի է ունենում Գլենդելում եւ գործունեություն են ծավալում այնտեղ։
«Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ նշեց, որ մարզային բոլոր հեռուստաընկերությունները հեռարձակում են այդ քարոզը, ապա ավելացրեց՝ ֆինանսական խնդիրներ ունեն, նաեւ այդ հարցը լուծելու համար է այն եթեր գնում․ «Օրենքի խախտում չենք անում, իրենք Աստվածաշունչն են քարոզում, կան նաեւ որոշ ֆինանսական բաներ, եւ այս վիճակում գովազդի հետ կապված շատ ծանր վիճակ է։ Այս պահի դրությամբ, օրենքի խախտում չկա։ «Ցայգով» նայեք, մյուսներին նայեք, բոլորն էլ հեռարձակում են։ Այնպես չէ, որ մենք անպայման ուզում ենք, բայց որոշակի կարիքից ելնելով»։
Տեսանյութն այստեղ
Կարծիքներ