Շուռնուխցի Աշխարհապետին հոսպիտալացրել են

Շուռնուխցի Աշխարհապետին հոսպիտալացրել են

Շուռնուխի գյուղապետի եղբորը՝ Արարատին, քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց։ Մեզ ասացին՝ նա նաև կորոնավիրուսի թեստ կհանձնի, քանի որ բարձր ջերմություն ունի և թոքաբորբի ախտանշաններ կան մոտը։

Հիշեցնենք, այսօր առավոտյան Աշխարհապետ անունով հայտնի Արարատ Աղաբեկյանին ոստիկանները բռնի ուժով անկողնուց հանել են և Շուռնուխից բերման ենթարկել Երևանի քննչական կոմիտե։ Նրան բառի բուն իմաստով հատակին քարշ տալով էին տանում քննիչի մոտ դիմակավորված ոստիկանները։ Արարատն էլ այդ պահին բղավում էր, թե լավ չի զգում իրեն, տաքություն ունի, դեղերը չի խմել ու խնդրում էր շտապօգնությւոն կանչել։ Այս անմարդկային վերաբերմունք կադրերը հայտնվել են համացանցում։ Հիմա, փաստորեն, ոստիկանները վերջապես մեծահոգություն են ցուցաբերել և, բարեգութ գտնվելով «ծանր հանցագործի» հանդեպ, ով չգիտեր՝ ինչի համար են իրեն հիվանդ պառկած տեղից բերման ենթարկում, որոշել են թույլ տալ՝ օգտվի բժշկական օգնությունից։