«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» 2-րդ գործով դատավճռի օրը հայտնի է 

«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» 2-րդ գործով դատավճռի օրը հայտնի է 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 21-ին հրապարակային լսմամբ վճիռ է կայացնելու «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» (II) գործով:

Տեղեկանում ենք ՄԻԵԴ պաշտոնական կայքից։

Գործը վերաբերում է 2008 թվականի օգոստոսին Վրաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բռնկված զինված հակամարտությանը և դրա հետևանքներին:

Դիմումը ընդունվել է 2011-ին` պալատի նիստից հետո: Այնուհետև այն քննարկող պալատը հրաժարվել է իրավասությունից հօգուտ ՄԻԵԴ Մեծ պալատի:

Վրաստանը մեղադրում է Ռուսաստանին 2008 թվականի օգոստոսին և հաջորդող ժամանակաշրջանում` իր դեմ ագրեսիա կիրառելու և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային խախտման, երաշխավորված մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով և նրա արձանագրություններով:

Օգոստոսյան պատերազմի մասին գործը երկրորդ միջպետական հայցն է, որ Վրաստանը ներկայացրել է ընդդեմ Ռուսաստանի: Առաջին դատական հայցը վերաբերում էր զանգվածային կալանքների, ձերբակալությունների և վրացիների կոլեկտիվ աքսորին Ռուսաստանից 2006-ի աշնանը, որը Ստրասբուրգի դատարանը ճանաչել էր Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդվածների խախտում և պարտավորեց Ռուսաստանին փոխհատուցում վճարել:

2008 թվականի օգոստոսյան պատերազմն ավարտվել է վրացական զորքերի պարտությամբ, Վրաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքների նկատմամբ վերահսկողության լիակատար կորստով։