Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել, նա դա օգտագործում է որպես գործընթաց

Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել, նա դա օգտագործում է որպես գործընթաց

Խաղաղության համաձայնագրի համաձայնեցումն ու ստորագրումը տարբեր բաներ են, ինչպես և տարբեր են ստորագրված համաձայնագիրն ու խաղաղությունը: Այո, խաղաղության համաձայնագրի դրույթներին համաձայնելն ու այն ստորագրելը տարբեր բաներ են, ես հիշում եմ երևի չորս անգամ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են փաստաթղթերի շուրջ, դա եղել է 1999-ին, 2001-ին, եղել է 2006-ին, եղավ և հիմա, սակայն դրանից որևէ մեկը չի ստորագրվել: Այս մասին, մարտի 21-ին Երևանում «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել, նա դա օգտագործում է որպես գործընթաց։ Այստեղ կա երկրորդ հանգամանքը՝ ստորագրել համաձայնագիրն ու խաղաղությունը տարբեր բաներ են, միայն համաձայնագիր ստորագրելով դու չես կարող հաստատել նորմալ հարաբերություններ տարածաշրջանում, դա երկար պրոցես է»,-ասել  է նա: