Երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ

Երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ

4,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ, Կոմանդորյան կղզիների շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է 100 կմ հեռավորության վրա Բերինգի կղզում գտնվող Նիկոլսկոյե գյուղից։ Օջախի խորությունը 17 կմ է։ Ավերածություններ եւ մարդկային զոհեր չկան։