Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը գերազանցել է 23 հազարը

Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը գերազանցել է 23 հազարը

Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից, վերջին տվյալներով, տուժել է 20534 մարդ, զոհվել է 3419 մարդ, ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

«Թուրքիայում երկրաշարժից տուժածների ընդհանուր թիվը 23953 է»,- ասել է Օքթայը։ 

Այս պահին եղանակային պայմանները որոշակի խոչընդոտներ են ստեղծում Թուրքիայի շրջաններ օգնություն հասցնելու համար, եզրափակել է փոխնախագահը։

Հիշեցնենք, որ փետրբարի 6-ի առավոտյան Թուրքիայում 7․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև Սիրիայում՝ խլելով հազարավոր մարդկանց կյանքեր։
Զոհվածների մեջ նաև հայեր կան։