ՀԿԵ-ն բեռների առաքման հետ կապված խնդիրներ չի կանխատեսում Թբիլիսիի երկաթուղում շինարարական աշխատանքների պատճառով

ՀԿԵ-ն բեռների առաքման հետ կապված խնդիրներ չի կանխատեսում Թբիլիսիի երկաթուղում շինարարական աշխատանքների պատճառով

«Վրացական երկաթուղի» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով՝ սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հայաստանի ուղղությամբ: 

Դրա մասին Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացրել է բեռնափոխադրողներին՝ իր գործընկերներին առաջարկելով այդ ժամանակահատվածի համար նախատեսված փոխադրումներն իրականացնել օգոստոսին կամ հավասարաչափ բաշխել դրանք սեպտեմբերի 16-ից հետո: 

Նշված սահմանափակումների հետ կապված՝ ՀԿԵ-ն չի կանխատեսում դեպի Հայաստան/Հայաստանից բեռների առաքման հետ կապված խնդիրներ, քանի որ ժամանակացույցը փոխելու համար բավարար ժամանակ կա: