Բրիտանացի վիրաբույժները սխալ իմպլանտ են տեղադրել պացիենտին

Բրիտանացի վիրաբույժները սխալ իմպլանտ են տեղադրել պացիենտին

Անգլիական Չեշիր կոմսության Մաքսլֆիլդ քաղաքում բժիշկները պացիենտի մոտ ծնկային պրոթեզ տեղադրելիս խառնել են եւ աջ ոտքի համար նախատեսված իմպլանտը տեղադրել են ձախ ոտքին։ Դեռեւս 2018 թվականին Բարբարա Բարնսին ուղեգրել են ձախ ծնկահոդի վիրահատության։

Բժիշկները սկսել են բուժումը եւ պրոթեզավորելիս, սխալմամբ աջ ծնկի համար նախատեսված իմպլանտը տեղադրել են ձախ ոտքին։ Բժշկական սխալի պատճառով պացիենտը մի քանի ամիս տառապել է ցավերից։ Մի քանի ամիս անց, կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է բժշկական սխալն ու ուղղվել։

74-ամյա կինը անկեղծացել է լրագրողների հետ շփման ժամանակ, որ պարզապես շոկ է ապրել, երբ իմացել է, որ աջ ոտքի համար նախատեսված պրոթեզը տեղադրվել է իր ձախ ոտքին, միայն այն պատճառով, որ դրանք նույն տուփի մեջ են գտնվել։