Եթե ոսպը թանկացել է, փոխարինիչ գնեք․ նախարար

Եթե ոսպը թանկացել է, փոխարինիչ գնեք․ նախարար

«Հայաստանում պարենային որոշ ապրանքների թանկացումներ հնարավոր են եւ արդեն նաեւ տեսանելի»,-այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնի կազմակերպած ասուլիսի ընթացքում  ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ապա առաջարկեց հարցի յուրահատուկ լուծում․

«Խուճապի պետք չէ մատնվել։ Եթե տեսնում ենք, որ որոշ ապրանքների գներ բարձրանում են, օրինակ`ոսպինն ու հնդկաձավարինը, ապա որպես սպառողներ մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները, որոնք առկա են ու հասանելի»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ թանկացումը պայմանավորված չէ միայն ներհայաստանյան գործոններով, քանի որ այդ ապրանքները հիմնականում ներկրվում են ու դրանց գները բարձրացել են նաեւ արտաքին շուկաներում, մասնավորապես` Ռուսաստանում. «Երբ մենք անցյալ շաբաթվա վերջում քննարկում էինք այդ հարցը մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների  հետ, եղավ պարզաբանում, որ հնդկաձավարի գները ՌԴ-ում սկսել էին բարձրանալ մինչեւ կորոնավիրուսի ազդեցությունը։ Դա պայմանավորված է շուկայով»։