Թրամփի ուկրաինական սկանդալից նոր մանրամասներ են ի հայտ եկել

Թրամփի ուկրաինական սկանդալից նոր մանրամասներ են ի հայտ եկել

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը իր նոր գրքում մանրամասնորեն ներկայացրել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցի առնչությամբ ունեցած դիրքորոշումը։ Այս մասին գրում է New York Times-ը։

Բոլթոնի հուշագրային այդ աշխատությունը դեռեւս չի հասել ընթերցողին, եւ պարբերականի հաղորդմամբ, նախնական վարկածը բաժանվել է Թրամփի կողմնակիցներին, որոնք նաեւ զրույցներ են ունեցել հրատարակչության հետ։

Գրքում Բոլթոնը մասնավորապես գրել է, որ Թրամփը անցյալ տարվա օգոստոսին ցանկություն է հայտնել ուկրաինացիներին էլ դրամ չտալ՝ ռազմական կարիքների համար։ 391 միլիոն դոլար օգնությունը, որը պետք է հատկացվեր Ուկրաինային, սառեցված էր մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Կիեւը չէր փոխանցել նյութեր իր ապագա մրցակից Ջո Բայդենի եւ Հիլարի Քլինթոնի կողմնակիցների հետ կապված, որոնք որոշակի գործունեություն էին ծավալել Ուկրաինայում։

Պարբերականը նշում է, որ Բոլթոնի գրածը կարող է փլուզել Թրամփի իմփիչմենտի դատավարությունում պաշտպանական կողմի ռազմավարությունը։ Հուշերում նաեւ խոսվում է այն մասին, թե ինչ ցուցմունք կարող է տալ հենց Բոլթոնը այդ իմփիչմենտի դատաքննության ժամանակ։