Բայդենից հետո Բլինքենը ևս հրաժարվեց մասնակցել «Ռամշտեյն»-ին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել է իր այցը Գերմանիա, որտեղ պետք է կայանա «Ռամշտեյն» ձևաչափով հանդիպումը։ Ավելի վաղ նման որոշում էր կայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է Reuters-ը։
«Սպիտակ տունը հայտարարեց, որ հաշվի առնելով «Միլթոն» փոթորկի կանխատեսման ուղին և ուժգնությունը՝ նախագահ Բայդենը հետաձգում է իր ծրագրված այցը Գերմանիա և Անգոլա», - լրագրողներին ասել է Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը:
Նա նշել է, որ ամերիկյան պատվիրակությանը ծրագրել է միանալ նաեւ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Սակայն նա նույնպես հետաձգել է իր այցը։
Կարծիքներ