«Հրապարակ». Արցախում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը եզրափակիչ փուլում է

«Հրապարակ». Արցախում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը եզրափակիչ փուլում է

Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը եզրափակիչ փուլում է: Այս ընտրությունները եւս անցնում են նախորդ ընտրությունների տրամաբանությամբ՝ ոչ այդքան աշխույժ, միատոն: Որքան էլ լրատվական հոսքերում փոքր-ինչ աշխուժություն մտցրեց ՀՀ կառավարության կողմից երկու «սորոսական» ՀԿ-ներին դիտորդություն անելու համար ֆինանսավորման որոշումը, այնուամենայնիվ, արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրական գործընթացներում աշխուժություն չկա: Հասարակությունն ավելի շատ ֆիքսված է հաջորդ տարի նախատեսվող համապետական ընտրությունների վրա, որի ժամանակ Արցախի նախագահ է ընտրվելու: