100-ամյա կինը կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով 

100-ամյա կինը կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով 

Ամերիկացի 100-ամյա կինը կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով։ Տեղի մամուլում տեղ գտած հրապարակումների, Դոլորես Շվաբեն ծնվել է 1924 թվականին։ Ապրում է Միլուոկիում։ Վերջերս է ընտանիքի եւ հարազատների հետ տոնել ծննդյան հարյուրամյակը։ Երբ հարցրել են, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, Շվաբեն պատասխանել է, որ պարզապես ապրել է նորմալ մարդու կյանքով։

Ձեւականություններին ուշադրություն չի դարձրել, փորձել է լինել երջանիկ ու ապրել լիարժեք կյանքով։ Նաեւ՝ անել ամեն բան, ուժերի ներածին չափով մարդկանց օգնելու համար։ Դոլորեսը խոստովանել է, որ երբեք չի մտածել, որ կապրի հարյուր տարի։ Նաեւ չի մտածել, որ այս տարիքում այդքան շատ ընկերներ ու բարեկամներ կունենա։ Ուշագրավ, որ Դոլորես Շվաբեի որոշ ընկերուհիներ, որոնք մասնակցել են նրա ծննդյան հարյուրամյակի տոնակատարությանը, եւս արդեն հարյուր տարվան մոտ երկարակյացներ են։