CDI-ը նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին

CDI-ը նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեն, որի հերթական նիստը տեղի է ունենում Յոջիակարտա քաղաքում (Ինդոնեզիա), այսօր ընդունել է բանաձև Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Բանաձևում անդրադարձ է կատարվում Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը և Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյնաի հանդեպ իրականացվող ճնշումներին:

Բանաձև հեղինակել և ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը հանդիսանում է համաշխարհային ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքներից մեկը: Նրա անդամ են հանդիսանում ավելի քան 70 իշխող և խոշոր ընդդիմադիր կուսակցություններ մոտ 50 երկրներից, ինչպես Եվրոպայից, այնպես էլ Լատինական Ամերիկայից, Ասիայից և այլն:

  Կից ներկայացնում ենք բանաձևը

Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ

 • Ընդգծելով Հայաստանի սահմանադրական կարգի շրջանակներում լայն և համապարփակ քաղաքական երկխոսության և ներառական քաղաքական միջավայրի կարևորությունը; 

• Շեշտելով, որ տեղեկատվության բազմազանությունը, լրատվամիջոցների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, օրենքի գերակայությունը, արդարությունը և ժողովրդավարությունը ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքներն ու արժեքներն են և հանդիսանում են հայկական պետականության կայացման հաջողության բանալին;

• Նշելով ընդդիմության և կառավարության ընդդիմախոսների վրա քաղաքական դրդապատճառներով պետական​​ ազդեցության չարաշահման անհանգստացնող շարունակությունը: 

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI)։

  • Նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին և ահազանգում , որ հանրային ճնշումը չարաշահելով՝  իշխող կուսակցության օգտին զսպումների և հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի;

 • Կոչ է անում Հայաստանի իշխանություններին ամբողջովին հարգել դատական ​​համակարգի անկախությունը և զերծ մնալ դատական ​​որոշումների վրա ազդելուց և դրանք ցանկացած քաղաքական գործիքակազմի վերածելուց; 

• Լուրջ մտահոգություններէ հայտնում այն մասին, որ Հայաստանի դատական ​​համակարգը դառնում է իշխանությունների ձեռքում քաղաքական հակառակորդների դեմ պատժի միջոց; 

 • Կոչ է անում ՀՀ կառավարությանը՝ վերանայել այս միտումները և կենտրոնանալ երկրի ապագայի վրա՝ պնդելով, որ չհաջողելով փոխել այդ միտումները, լուրջ վնաս կհասցնի Հայաստանին և նրա առաջընթացին՝ ազգերի եվրոպական ընտանիքին ընդառաջ շարժվելու համար:

 • Հիշեցնում է Հայաստանի իշխանություններին Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ իրականացման կարևորության մասին; 

 Իր մտահոգություններն է հայտնում ՍԴ նախագահ պարոն Թովմասյանի դեմ ճնշումների և հարուցված քրեական գործի կապակցությամբ: Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) կշարունակի ուշադիր հետևել և աջակցել Հայաստանի ժողովրդավարական գործընթացին` ի շահ իր քաղաքացիների: