Սերգեյ Լավրովը կորոնավիրուս է հաղթահարել

Սերգեյ Լավրովը կորոնավիրուս է հաղթահարել

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կորոնավիրուսային հիվանդություն է հաղթահարել։ Նրա մոտ հիվանդությունն ընթացել է թեթեւ կերպով։ Այս մասին նա հայտնել է այսօրվա ասուլիսի ժամանակ, հավելելով, որ իր մոտ այժմ արդեն կան ձեւավորված հակամարմիններ։ Հարցին, թե արդյոք մտադիր չէ պատվաստվել, Լավրովը պատասխանել է, որ ապագայում չի բացառում։