Էս ի՞նչ կուսություն եք խաղում

Իշխանությունը իրենց ձեռքին, պետական լծակները, վարչական ռեսուրսը իրենց ձեռքին, ինչ ուզել՝ արել են, անգամ տների վրա տասնյակներով մարդիկ են գրանցել, բայց այդքանից հետո չեն կարողացել Երևանի քաղաքապետի պաշտոնը «հորով- մորով անեն»․․․ Հիմա որոշել են վերահաշվարկ անել։ Նպատակը պարզ է՝ ժողովրդից ձայն գողանալ։ Շերեփն իրենց ձեռքին, ճաշ եփելու կաթսան իրենց ձեռքը, խոհանոցն իրենց տրամադրության տակ, ասում են ճաշն ո՞վ է եփել։ Ձեր եփած ճաշն է, ումի՞ց եք դժգոհում։ Ախր բերան բացելու տեղ էլ չպիտի ունենաք, հանձնաժողովի անդամներից մեկը գրում է՝ «Խի՞ հանձնաժողովներում սաղ իրանք են , մենք երկու տեղ ունեինք , էն էլ ...»։ Լավ, ո՞վ է անտեղյակ իշխանության հանձնաժողովների աշխատանքի, ցուցումների մասին մասին, էս ի՞նչ «կուսություն եք խաղում»։ Հազար անգամ ասինք՝ դուք ընդդիմություն չեք, դուք իշխանություն եք։ Դուք տեր ու տիրական եք։ Դուք ընտրական պրոցեսի կազմակերպման ողջ պատասխանատուն եք։ Հայաստանում երևի առաջին անգամ է, որ իշխանությունը վերահաշվարկի պահանջ է ներկայացնում, թե իբր իր ձայները գողացել են։ Ոնց որ հավանոցի պահակ աղվեսը պահանջ ներկայացնի, թե թե հավերը պակասել են։ Երևի մի տասը անգամ եղել եմ ընտրական հանձնաժողովի անդամ, նախագահ չեմ եղել, որովհետև նախագահ լինելու համար պիտի իշխանության թեկնածուին պաշտպանեի։ Լավ տիրապետում եմ ընտրական բոլոր մանրամասներին։
Նախկինում նույնիսկ կուրսեր էին անցկացնում, լիցենզիա տալիս, Նիկոլի ժամանակ չգիտեմ ոնց է։ Եթե գիտակ չես, հանձնաժողովի նախագահը քթիցդ բռնած՝ ինչ ուզում, անում է։ Վստահության, հավատարիմ լինելու գործընթացը կարևոր է, բայց բավարար չէ։ Իսկ հանձնաժողովների նախագահը սովորաբար իշխանության մարդն է լինում ու լավ պատրաստված, փորձառու։ Հիմա Նիկոլը իր վերահաշվարկով ում ի՞նչ է ուզում համոզել։ Համոզելը վերջացել է։ Մարդիկ հասկացել են ամենակարևորը՝ իշխանությունը լեգիտիմություն չունի։ Հավն անգամ՝ թուխսը, որի թևերի տակից , երբ ուզում ես ճուտ վերցնել, թռնում է դեմքիդ, չի թողնում։ Դու այդ ո՞նց ես Երևանի ձայները ձայները վերցնելու փորձ անում։ Ինչքա՜ն քնած պիտի լինի Երևանը, որ դու «ձայները գողանաս» , նա էլ լռի ու ասի՝ վա՜յ բա սխալվել էին։ Անգամ եթե նոր ընտրություն լինի և քառակի չափով ՔՊ-ն «ձայն վերցնի», արդեն ուշ է, Երևանը, Հայաստանը չի հավատալու։ Այս ձայները որոշիչ են ու եթե փոխվեն, իշխանության օգտին չեն փոխվելու։
Կարծիքներ