ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր

ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր

Միացյալ Նահանգների Տեխասի նահանգում թեթեւ շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել։ Զոհվել է չորս մարդ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Օդաչուն փորձել է վայրէջք կատարել Հիլթոն-Լեյքսում այն բանից հետո, երբ շարժիչում անսարքություն է հայտնվել։ Զոհվածներից երկուսը կանայք են, երկուսը՝ տղամարդիկ։ Նրանք եղել են ինքնաթիռի ուղեւորները։ Ինքնաթիռը Օսթինից պետք է մեկներ Լուիզիանա։ Ինանթիռը արտադրվել է Piper Aircraft ընկերությունում։